dd

«ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» մանրապատում

ՆՍՏԱԾ Է ՖԵՈԴԱԼԸ, ՎՐԱՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՓՈՂԵՐ ԵՆ։ ՓՈՂ Է ՈՒՏՈՒՄ

ՖԵՈԴԱԼ — Արաաա՜… արի ստե, հլը, բոմժ…

ՄՏՆՈՒՄ  Է ԱՇԽԱՏՈՂԸ

ՖԵՈԴԱԼ — Արա, դու իմ ախրանի պետն ե՞ս, թե աննպատակ տանձ։

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Շատ ճիշտ նկատեցիք, բարձրյալ, ախրանի պետն եմ աննպատակ տանձ…

ՖԵՈԴԱԼ — Հլը զեկուցի, օբյեկտներս ինչ վիջագում են…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Շատ զիլ։ Էրեկ կաֆելի գործարանից 12 ֆուռ դուս էկավ, մեջը անարատ կոնյագ, սաղ տարանք նաղդինք խանութերը, ով էլ որ չառավ՝ սենց պառկցրինք, շալվարը հանինիք ու տղեքով նվաստացրինք…

ՓՈՂԱՏԵՐ — Քիչ եք արե… Ուրիշ։ Պռեզերվատիվիս կանցե՞ռնը ինչ վիճակում ա…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ -  Թույն։ Կես միլիոն հատիկ արտադրել ա, լցել ա հացի խանութները։ Կանֆետի գորձարանները 2 օրվա մեջ 15 տոննա թութուն են փաթթել ու անձամբ ես տարել եմ նաչնոյ կլուբներն ու մանկապարտեզները։ Կանալիզացիաներից 24 000 լիտր ջուր քաշինք, տարանք սիրուն տարրաների մեջ փակինք, տարանք մարդկանց տները…

ՖԵՈԴԱԼ — Լավ բան եք արե, բա ազգՍ հո կռանթի ջուր չի՞ խմելու… Անունը ոնց է՞ր ջրիս… Կռբուլախի մռբուլա՞խ…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Տեսակները կան, նայած արժեքի, թվարկեմ, ամենաթանգը՝  ՋՈՒՐ «ՍՈՒՊԵՐ ՎԻՊ», հետո ՋՈՒՐ «ՍՈՒՊԵՐ ՎԻՊՈՏ», ՋՈՒՐ «ՎԻՊԱԽԱՌՆ ԷՔՍՔԼՈՒԶԻՎ», ՋՈՒՐ  «ԷՔՍՔԼՈՒԶԻՎԱՆԽԱՌՆ ՎԻՊ»…

ՓՈՐՈՏ — Դրանց տարբերությունը  որն է՞ր…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — «ՎԻՊԱԽԱՌՆ ԷՔՍՔԼՈՒԶԻՎ»-ի կեղտը տարրայի ներքեւն ա, «ԷՔՍՔԼՈՒԶԻՎՆԽԱՌՆ ՎԻՊ»-ինը՝ մեջտեղը…

ՖԵՈԴԱԼ — Բա ո՞րն ա, որ վերեւ ա…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Էդ բանն ա, ջուր «ԷԼԻՏ Особый»… Ամենաէժաններն էլ, «Էլիտարոտ ջրանման», «Վիպախառն ջրանման», ուղղակի «Ջրանման»… ու «Քաքաջուր»…

ՖԵՈԴԱԼ — Քաքաջուրը ո՞րն ա, արա, անունիս հետ ե՞ք խաղում…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Էտի են չմո աստղ-մաստղերին ենք տալի, որ միշտ գան ու կախվեն քո հզոր առնանդամից, շեֆ։

ՖԵՈԴԱԼ — Հա, արժի… Լսի, բոմժ, էն օրը որ տիգնոջս համար տոմս էիր ասե, հիշում ե՞ս…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Հա, Լուչիանո Դոմինգոյի համերգի տոմսերն էին։

ՓՈՂՈՑ — Իսկ ինքը, ընենց ո՞նց ա, լավ ա՞ պարում։

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Դոմինգո՞ն…  Ինքը չի պարում, շեֆ… Երգում ա… Բայց եթե պետք ա, կարանք կանչենք, մի 3–4 000 տանք բուռը՝ կերգի-էլ, գլուխկոնծի էլ կտա, կպարի էլ… մի հատ էլ…

ՖԵՈԴԱԼ — Պորտապար կարա՞ պարի…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Դոմինգո՞ն… տո նա ստեղծվա՛ծ ա պորտապարի համար, զանգե՞մ կազմակերպեմ…

ՖԵՈԴԱԼ — Չէ, մի հատ ուրիշ բան ա անցե մտքովս, մի հատ այլանդակ արագությամբ էն բաներից կանչի… էն, որ օպեռա-մոպեռա են գրում, պետք ա…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Հենց հիմա։ (ԿԱՆՉՈՒՄ Է) Բոմժ (ՄՏՆՈՒՄ Է ՄԵԿԸ, ԱԿԱՆՋԻՆ ԲԱՆ Է ԱՍՈՒՄ, ՍԱ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ…

ՓՈՂՈՏ (ԸՆԹԱՑՔՈՒՄ) — Պետք կգա էլի, մի հատ օպեռա… Հա… հեսա կգա՞… լավ… Լսի, բոմժ, իսկ ինչ բարեգործություններ եմ արե էս էրգու օրը…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Օ, բարձրյալ, անթիվ, անհամար… Օրինակ էրեկ, երբ մաշնեքով սլանում էինք Աշտարակի ձորը, հիշում ե՞ք մի պառավ դուրս եկավ ձեղ մեքենայի առջեւ…

ՖԵՈԴԱԼ — Փող-մող եմ տվե՞…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Ոչ, պառավն արդեն պիտի ընկներ ձեր մեքենայի տակ, իսկ դուք ասացիք «Տորմուզ տու, չսատկի, ապականի մաշնեն»։ Ու ես անձամբ տորմուզ տվեցի…

ՖԵՈԴԱԼ — Լավ, էդ մի բարեգործություն, երկրո՞րդ…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Երկրորդ, էն որ մտնում էինք տուն… ըըըը պալատը, մի խումբ իսկական բոմժեր էին կանգնած, ասացիք թող ներս բերեն, լողացնեն, սափրեն, կերակրեն… Բարեգործության չլսված օրինակ…

ՖԵՈԴԱԼ — Ո՞նց… Էդ ի՞նչ եմ կայֆ եմ էղե, արե, արա… հմի ստեղ ե՞ն դրանք…

ԱԽՐԱՆԻ ՊԵԻ — Ի՞նչ եք ասում, բարձրյալ, չեք հիշո՞ւմ, որ հետո ասեցիք՝ «Էդ ամեն ինչից հետո՝ սրանց պռիմոյ գցում եք ակուլեքիս բասեյինը»…

ՖԵՈԴԱԼ — Կերա՞ն…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Բա սոված էին, մեղք էին…  ասում են եկել է էդ օպերա-մոպերա գրողը…

ՓՈՂԱՏԵՐ — Կանչեք, չոքցրեք։

 

ՄՏՆՈՒՄ Է ՄԻ ՏԱՐԻՔՈՎ, ՎԱՏ ՀԱԳՆՎԱԾ ՄԱՐԴ

 

ՓՈՂԱՏԵՐ Հայրի՞կ… Էս ի՞նչ զզվանք հոտ ա գալիս վրիցդ…

ՖԵՈԴԱԼԳՐՈՂ — Զզվանք հ՞ոտ, իմ վրայից… Ինչպե՞ս եք համարձակվում նման բաներ ասել…

ՓՈՂԱՏԵՐ — Լավ, լավ, էլ ոռ մի խաղցրա, վեր ընգի տեղդ, գորձ կա…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Մի 20 րոպե սրան չցե՞մ խամյակների վանդակը, մի քիչ խուտուտ տան, մտնեն մեջը՝ դուրս-գան, կամ մտնեն մեջը՝ դուրս չգան…

ՓՈՂԱՏԵՐ — Լսի ինչ եմ ասում քեզ, այ բոմժ… Սուս արա մի հատ, թե չէ կչափալախեմ-կմեռնես։ Դու ինչքան ես ծախս տալի ամիսը։

ԳՐՈՂ — Չհասկացա… ո՞նց ծախս տալիս ամիսը…

ՓՈՂԱՏԵՐ -  Լավ, կարամ ե՛ս ասեմ, առավոտա կերածդ մի բաժակ չայ պտի ըլի, էտի 50 դրամ,  ավտոբուզ-մարշրուտկով պտի գորձի էթաս, էդ միջինը քցինք 100 , մի հատ պեռաշկի կզխտվես օրվա մեջ, էդ էլ արեց 50, քնելուց առաջ էլ մի մի շիշ մածունի տակի մնացած մասը  կխմես՝ էչդ էլ գցենք 100։ Ուրեմն օրվա մեջ դու… ըը…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — 200…

ՓՈՂԱՏԵՐ — 150 դրամի ծախս էս կայնում դու էս խեղճ ազգի վրա… Ամսվա մեջ էդի կանի…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — 4500 դրամ…

ՓՈՂԱՏԵՐ — Տարվա մեջ…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — 54 000

ՓՈՂԱՏԵՐ — Բա դու չես ամաչո՞ւմ արա… Էս հալումաշ էղած ու խոշտանգված ազգը սովից մեռնում ա, դու նիսյա տեղը…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — …54 000

ՓՈՂԱՏԵՐ — …54 000-ի ծախս ես տալի… Դու խի եմ աբրո՞ւմ վափշե…

ԳՐՈՂ — Ես…

ՓՈՂԱՏԵՐ — Հը՞…  պատասխանի, դառմաեդ…  Լավ… հմի նստում ես, իմ մասին մի հատ մագարդագով օպերա ես գրում… Էս տենում ե՞ս… ստե 200 դոլար ա… տեսել էի՞ր 2 հատ 100-նոց իրար հետ… Ո՞րտից տենայիր… Էսի քո մի տարվա ծախսն ա, հլը մի բան էլ ավել… Էսի քեզ։

ԳՐՈՂ — Դեհ, ասացեք, ի՞նչ պիտի գրեմ… Ախր ես ձեր մասին ոչինչ չգիտեմ:

ՖԵՈԴԱԼ — Ընենց կչռփեմ կդառնաս խալու ուզոռ, արա… Իմ մասին ալամ աշխարհը գիդի այ տղա: Հրաչ, էն լափաթափը բեր։

ԱԽՐԱՆԻ ՊԵՏԸ ՆՈԹԲՈՒԿ Է՛ ԴՆՈՒՄ ԱՌՋԵՎԸ…

ՖԵՈԴԱԼ — Ընենց գրի, արա, որ ձեռներդ չկպնեն էչ կլ… կլ…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Կլավիատուրային։

ՖԵՈԴԱԼ — Հա։ Վերնագիրն ինչ ենք դնում: Հերոս տղի մասին ա օպեռան…

ԳՐՈՂ – Դե… Կա Օթելլոյի  մասին, կոչվում է Օթելլո… «Աիդա»

ՖԵՈԴԱԼ — Այդան բո… ընգերուհիս ա, արա, օպերայի մեջ չկոխես, լավ, էդ հետո կհնարենք… Սկսում ենք իմ ծնունդից…

ԳՐՈՂ — Էստեղ լիտավրներ են պետք…

ԱԽՐԱՆԻ ՊԵՏ — Մեծ դհոլներ են դրանք…

ՖԵՈԴԱԼ — Հա, լավ ա… Մանկություն… Ի՞նչ կա մանկությունից… Հա՝ մառոժնի էի սիրում, բայց չէին տալի…

ԳՐՈՂ– Էստեղ ջութակներ եւ երգչախումբը երգում է ձեր հոգեւոր տառապանքների մասին, այն՝ որ դուք չէիք համարձակվում մոտենալ քաղցրեղենիքին՝ հաշվի առնելով աշխարհի ծանր տնտեսաքաղաքական վիճակը… Հետո էլի լիտավրներ…

ԱԽԱՆԻ ՊԵԻՏ — Մեծ դհոլներ են դրանք…

ՖԵՈԴԱԼ — Հա, անցանք ջահելությանը: Քաձերն ինձնից հուշտ էին լինում։ Բայց ես իրանց խե… բանի տեղ չէի բռնում… Շատ-շատ կարայի բերան-մերան ջարդեի ու ոտները ծռեի…

ԳՐՈՂ – Ուրեմն… էստեղ հայտնվում է ձեր դերակատարը…

ՖԵՈԴԱԼ — Խի ինձնից մի հատ էլ կարա ըլնի՞…

ԳՐՈՂ — Ըըը… Ձեր ընկերը, որը երգում է այն մասին, որ դուք պատանի հասակում  զգուշությամբ էիք վերաբերվում աղջիկներին:

ՖԵՈԴԱԼ — Բա ծռելու պահը՞… Էտի պտի ըլնի…

ԳՐՈՂ – Ըըը… ավելին դու ձեզ դրսեւորում էիք սասնա ծռեռին վայել ու տեսնելով որեւէ ոչ պատկառելի աղջկա‘ դուք ծռում էիք… (ԴԱԴԱՐ) ձեր ճանապարհը եւ անցնում էր առաջ‘ դեպի նպատակը…

ՖԵՈԴԱԼ — Ջոգում ես, քյասար… հեդո պտի մուզիգալնի ելեւէջներով իմ ճարպկության մասին խոսացվի… Ու ինչ ասում էի, ումից որ փող էի վեկալում՝ թռնում էի վրից։ Էնքան էի թռնում, որ  ինձի անուն դրին ԹՌԱՎԸ…

ԳՐՈՂ — Թռա՞վ… Իսկ միգուցե Օպերան կոչենք հենց էդպե՞ս «Թռավիատա»։ Կա «Տրավիատա» սա էլ թող լինի «Թռավիատա»…

ՖԵՈԴԱԼ — Մալադեց, ջոգում ես։ Անցանք առաջ:  Բանագից թռա, մդա առեւդրի ոլորտ: Ու սկսվավ: Վեց հատ խանութ բացեցի: էրկու հադ բենզակալոնկա… մի հատ հյուրանոց…մի հատ էլ հույրանոց… Ազատամարտիկների համար… 4 հատ ռեստորան‘ ազատամարտիկների ծնողների համար…

ԳՐՈՂ – Ահա այտեղ, ջութակների եւ ալտերի ձայնի ներքո անխոս պատկերվում են ձեր մարդասիրությունը…

ՖԵՈԴԱԼ — Հա… Ու հետո կգրես, թե ոնց էի էս սաղ սոված պրեզիդենտներին ոսկոր գցում, արա։ Զակոննի՝ ամիսը 100 միլիոն կանաչ ղրկում էի, որ մի քիչ շնորհքով տեսք ունենա, թրաշված ըլնեն, իրանց կնանիքանց տռուսիկ-մռուսիկ առնեն  բոմժերը… Իրեք հատ պրեզիդենտ ա էղե, իրեքն էլ իմ ոռից էին ուտում ու իրեքն էլ իմ կ…ից էին խմում…

ԳՐՈՂ — Հոգ էիք տանում, որ երկրի նախագահները պատշած տեսք ունենա աշխարհի առաջ…

ՖԵՈԴԱԼ — Հա, բա եսիմ որ տեղերից բարձովկեքով քաղաք էկած սկատինաներ են դրանք սաղ… Պտի պահես, չէ՞, էդ ապուշներին… Բարեգործություն ա, չէ՞… Հա, ու նաեւ եգեղեցիներիս մասին կգրես, 6 հատ սարքել եմ, որ ազգս գնա ընդեղ աղոթի բարձրյալի համար…

ԳՐՈՂ — Հավատը դեպի Աստված պահպանել եք… Գործ եք արել թե ժողովրդի եւ թե Բարձրյալի համար…

ՖԵՈԴԱԼ — Արա, անասուն, էդ բարձրյալը ես եմ ու հիմա մի հատ քացով կտամ փորիդ՝ փայծաղդ կլցվի բերանդ…

ԳՐՈՂ — Եղավ…

ՖԵՈԴԱԼ — Էն ժուռնալիստներին էլ եմ կերակրում, որ իմ մասին խոսան էդ բոզի բալեքը։ Տունս նկարում են, գցում են իրանց սայթերը, տակը գրում են «Բարձրյալի դղյակը» ու սաղ նայում են, նախանձից տրաքվում են։ Ընդե պատահում ա, որ բոզի բալեքը մտնում են տակը քֆուր-մֆուր են գրում իմ հասցեին, բայց էշ են, չեն ջոկում, որ դա ինձ քյար ա… Ախրանային էլ ասում եմ, որ էդ ժուռնալիստների, էդ խմբագրերի կնանիքանց միշտ լավ ք…նեն, ծ…նեն, որ իրանց լավ զգան… Բա… Ու էդքանից հետո կան ինչ որ բոզի բալեք, որ հեվեցս խոսում են, իբր թե իրանց-սաղին գցել եմ, խափել եմ ու վափշե պիրիոդ եմ իրանց հաշվին… Տո այ…  (ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ, ԳԺՎԱԾ) Հը՞, արա, աչքներդ ծակում ա, որ մի 2 կոպեկ ավել փող ունենք… Ու դուք չունեք էդ մի 2 կոպեկը… Ես ե՞մ մեղավոր, որ չունեք… Ունենայիք… Բա ի՞նչ եք ուզում հմի, որ խոսում եք, բամբասում եք… Դեմներդ մի հատ կրծած ոսկոր գցեմ՝ հելնելու եք, չէ՞, տելեվիզրով իմ գովքը անեք… Արա, արաաաա՜… Բա որ մսի՞ կտոր գցեմ… 24 ժամից 50-ը անունս ա տրվելու տելեվիզրով, ռադիոյով ու ձեր թերթերով… Բա էլ խի՞ եք գյզերով բամբասում… Ո՞ւր ա, թող հելնի առաջին բամբասողն ու քֆրտողը… Ընենց անեմ, որ կես րոպեից ոտերս լպստի, մի րոպեից էլ իմ մասին հատուկ ռեպորտաժ սարքի… Էդ չե՞ք, հը՞, ասեք, էդ չե՞ք… (ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ)

 

ՄՅՈՒՍ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԸ՝ «ՊԻԵՍՆԵՐ» ԳՐՔՈՒՄ (ԴԻՏԵԼ)