ujs

ՀԱՅԿԱԿԱՆ УЖАС-ՆԵՐ

  • Եթե հայկական պոռնո ֆիլմ նկարվի, ապա ռեյտինգի ու լայքի համար՝  աղջիկը անպայման պիտի լինի անապահով ընտանիքից, կույս ու գեշ, մերն էլ ատամները թափած ու ղժղժացող։ Տղեն պիտի լինի կեղտոտ գյադա, ոստիկան, ակտիվիստ բռնող։ Ինքը պիտի չկենակցի էդ աղջկա հետ, ինքը պիտի ենթարկի կենակցման, չուլանի մեջ, զակատների հարեւանությամբ։ Ղժղժացող մերը պիտի բռնացնի դրանց ու շալ թափը թափի գլխներին, որովհետեւ թափելն էդ ա լինելու ֆիլմի մեջ։ Աղջկա սիրտը պիտի ճաքի ու ինքը պիտի վերջում մեռնի։ Չկա աշխարհում մի պոռնո ֆիլմ, որտեղ աղջիկը մեռնի, բայց էստեղ նա մեռնում ա… Հա, բայ տղեն պիտի փոշմանի, իրեն վատ զգա, ոստիկանությունից դուրս գա, մեռած աղջկա շորերը վերցնի, հագնի ու գնա կանգնի կոմայգում։
  • Եթե հայկական ՈՒԺԸՍ նկարվի՝ էդ ուժըսի դերը անպայման ԱԺ-ի պատգամավորներից մեկը պիտի խաղա, ընդ որում՝ գազազած բուլտերյերի դերում, որը պիտի Հյուսիսային պողոտայում դուրս գա ջեբի շուն լրագրողուհու դեմը։ Բայց ի տարբերություն մյուս ուժըսների՝ էստեղ պիտի ոչ թե ջեբի շան, այլ բուլտերյերի սիրտը ճաքի։ Դրանից հետո ջեբի շունը պիտի դառնա զոմբի, անունը լինի Դրակուլյան ու պիտի սկսի ծծել Հյուսիսային պողոտայի կիթառիստին բռնող ոստիկանների երակները (ու ոչ միայն երակները)։ Հետո ոստիկաններն էլ պիտի այլանդակվեն ու սկսեն ծծել սաղի ամեն ինչը։ Էդ կինոյի ՏՂԵՆ ոչ մի բան չի կարա անի, որովհետեւ էդ կինոյի մեջ տղա չկա։
  • Եթե հայկական էրոտիկա նկարվի, ասենք «9 ու կես շաբաթ՝ Երեւանում», դրա միջի աղջիկը պիտի մտնի թոնիրը, էնտեղ պիտի վրան սոխ փրթի, ինքն իրեն փաթաթի լավաշի մեջ ու պառկի։ Տղեն պիտի լֆիկի արաղ խմի-գժռի, գա թոնիրը բացի, աղջկա վրա կծու բիբարներ դնի, կծու տոմատ քսի, մի քիչ լպստի, աղջիկը ղզղնի, էրկու հատ զեյթուն դնի պորտին, փորը սեղմի՝ զեյթունները թռնեն-մտնեն իրա ու տղու շնչափողը ու էրկուսն էլ սատկեն։
  • Եթե հայկական սիրային ֆիլմ նկարվի, աղջիկը պիտի սիրահարվի տղային ու մեծ պատմություն բացվի դրանից, որովհետեւ հիմա ո՞վ ա սիրահարվում։ Ու սաղ պիտի ամոթանք տան էդ խեղճ աղջկան, ասեն՝ «Այ համբալ, էս ազգային քաղաքական պայքարի սրված փուլում՝ սիրահարվում ես՝ որ ի՞նչ անես, հել գնա միտինգի մասնակցի, քյասար սեքս կանես, էն էլ խմբակային»։ Ու աղջիկը էլի պիտի մեռնի։

Ու ոչ մի Happy End!